- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- «Էներջի սիթի» հաքաթոն
- Երկօրյա դասընթաց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
Ներկայացվել են էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները
Դեկտեմբերի 18-ին «Էներգաարդյունավետության հետ առնչվող հիմնահարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրության իրականացում Երևանում և ՀՀ մարզերում» հետազոտության արդյունքները ներկայացվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների, գործընկեր պետական կառույցների հասարակայնության հետ կապերի մասնագետների և այլոց քննարկմանը:
Հետազոտությունն իրականացվել է «Կոմպասս բիզնես գրուպ» ընկերության կողմից 2025թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԲԾԻԳ) ՊՀ պատվերով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում։
Բավական ներկայացուցչական հարցման (ընդգրկվել են Հայաստանի բոլոր մարզերն ու Երևանը, ինչպես նաև տարբեր տարիքային, սոցիալական և մասնագիտական խմբեր) արդյունքում գնահատվել է հանրային իրազեկվածության մակարդակը և տեղեկատվական միջավայրը, որը կարող է ազդել բնակչության՝ էներգաարդյունավետության ծրագրերին մասնակցության վրա։
էներգաարդյունավետության գաղափարին ծանոթ է եղել հարցվածների 56.2%-ը , իսկ 46.9%-ը նշել է, որ էներգաարդյունավետության ծրագրերը զգալիորեն նպաստում են ծախսերի նվազեցմանը, ջերմության պահպանմանը և բնակարանի հարմարավետության մակարդակի բարձրացմանը:
Հարցվողների 85.9%-ը բավարարված է եղել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում իրենց շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքից։
Հետազոտության արդյունքների ներկայացման միջոցառման ընթացքում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ ծրագրի ավարտին կարևոր է հասկանալ, թե ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի բնակիչները էներգաարդյունավետ արդիականացման և մարդկանց կյանքի որակի վրա վերջինիս ունեցած ազդեցության վերաբերյալ։
«Հպարտ ենք տեսնել մեր շարունակական ջանքերի արդյունքը․ Հայաստանի բնակչության ավելի քան կեսն արդեն հստակ պատկերացում ունի էներգաարդյունավետության մասին։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ հանրային իրազեկվածության բարձրացումը պետք է մնա առաջնահերթություն: Բնակչության շրջանում էներգաարդյունավետ լուծումների պահանջարկի ավելացումն ոչ միայն կխրախուսի ավելի «կանաչ» գործելակերպը, այլև կնպաստի երկրի առաջադեմ քաղաքականության զարգացմանը»,- նշեց նա։
Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող, ՇՄՆ ԲԾԻԳ ՊՀ ներկայացուցիչ Արմեն Աջամօղլյանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում՝ որպես գործընկեր, տարբեր միջոցառումներով նպաստել են էներգաարդյունավետության թեմայով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Այս գործում, ըստ նրա, մեծապես օգնել են տեղական լրատվամիջոցները, նրանք պատրաստակամորեն լուսաբանել են Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներն, արդյունքներն ու շահառուների կյանքում արձանագրված փոփոխությունները:
«Մենք բարձր ենք գնահատում լրատվամիջոցների հետ այս համագործակցությունը, որի արդյունքը որոշակիորեն արտացոլված է նաև այս հետազոտության մեջ: Հուսով եմ, որ ստացված արդյունքները հետագայում կօգնեն պետական համակարգում քաղաքականություն մշակողներին և որոշումներ կայացնողներին առավել թիրախային գործելու»,- նշեց նա։
Հետազոտության հայերեն տարբերակը հասանելի է այստեղ:


