- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- «Էներջի սիթի» հաքաթոն
- Երկօրյա դասընթաց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
Ծրագրի փակման միջոցառման 2-րդ օրը ներկայացվեց կլիմայական գործողությունների ազդեցությունը Ստեփանավան և Ալավերդի համայնքներում
Ապրիլի 15-ին Ստեփանավան և Ալավերդի համայնքները հյուրընկալեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), միջազգային կազմակերպությունների և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) և ՄԱԶԾ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման շրջանակում այցելության ընթացքում։ Այն հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես են երկարաժամկետ կլիմայական ներդրումներն արդեն այսօր բարելավում Լոռու մարզի համայնքների առօրյա կյանքը։
Միջոցառումներին մասնակցել են պրն․ Լեյֆ Հոլմբերգը, ԿԿՀ կառավարման խորհրդի համանախագահ, տկն․ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, պրն․ Ավետիք Դարբինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տկն․ Սուն Մի Լին, ԿԿՀ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների համակարգող/Ծրագրի ղեկավար, տկն․ Յանա Կոպեռնիկը, ՄԱԶԾ տարածաշրջանային տեխնիկական խորհրդատու, պրն․ Արմեն Եսոյանը, ՀՀ ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, պրն․ Արսեն Ղարիբյանը, Լոռու մարզպետի տեղակալ, պրն․ Արմեն Գրիգորյանը, Ստեփանավանի քաղաքապետ, պրն․ Դավիթ Ղումաշյանը, Ալավերդու քաղաքապետ, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ստեփանավանում և Ալավերդիում արդիականացված բազմաբնակարան բնակելի շենքերից մինչև հանրային կառույցներ՝ այցը ներկայացրեց շոշափելի արդյունքներ․ երկու քաղաքներում վերանորոգվել է 92 բնակելի և 9 հանրային շենք՝ բարձրացնելով հարմարավետությունը, կրճատելով էներգիայի ծախսերը և բարելավելով կենսապայմանները ավելի քան 11,500 բնակչի համար՝ ապահովելով նաև անուղղակի օգուտներ ավելի քան 20,000 բնակչի համար։
Այս արդյունքները հնարավոր են դարձել ՄԱԶԾ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության սերտ գործընկերության շնորհիվ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է համակարգված համագործակցությունը զարգացման հանձնառությունները վերածել իրական, տեսանելի փոփոխությունների տեղում։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ տեղական իշխանությունների և բնակիչների հետ, այցելեց արդիականացված շենքեր և քննարկեց, թե ինչպես են էներգաարդյունավետ ներդրումներն օգնում ընտանիքներին կրճատել էներգիայի ծախսերը, ամրապնդել դիմակայունությունը և նպաստել Հայաստանի կլիմայական նպատակների իրականացմանը։
«Էներգաարդյունավետությունը միայն շենքերի մասին չէ, այն մարդկանց մասին է», ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ «Կառավարության և համայնքների հետ համատեղ ներդրումներ կատարելով բազմաբնակարան շենքերում և հանրային տարածքներում՝ մենք ձևավորում ենք ավելի առողջ համայնքներ, կրճատում արտանետումները և կառուցում ավելի դիմակայուն ապագա Ստեփանավանի և Ալավերդիի նման քաղաքների համար»։
Այցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ համայնքների, ազգային հաստատությունների և միջազգային գործընկերների միջև ամուր համագործակցությունը կարող է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ կլիմայական գործողությունների իրականացման գործում՝ թաղամաս առ թաղամաս, տուն առ տուն։




















